Քաղաքական14:01, 19 Օգոստոս 2020
Քըլըչդարօղլու. «Էրդողանին մի պայմանով 2 մլն լիրա կվճարեմ, եթե...»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ` փոխհատուցում պահանջելով այն պնդումների համար, թե Էրդողանն ու նրա ընտանիքը հսկայական հարստություն ունեն արտերկրում:
Էրդողանը մտադիր է 2 միլիոն լիրա (մոտ 270 600 դոլար) պահանջել՝ որպես «վնասի փոխհատուցում»:
Ընդդիմադիր կուսակցապետը, անդրադառնալով իր դեմ ներկայացվելիք դատական նոր հայցին, հայտնել է, որ մի պայմանով Թուրքիայի նախագահին 2 մլն թուրքական լիրա կվճարի. միայն այն դեպքում, երբ վերջինս ԱՄՆ Կոնգրեսի շանտաժին չենթարկվի և որևէ առարկություն չներկայացնի»։
Նրա խոսքով` շանտաժիստներն ուժեղ են դառնում այն ժամանակ, երբ պետությունը կառավարողները, որոնց սպառնում են իրենց ակտիվներով, սպառնալիքի դեմ լուռ են մնում:
«ԱՄՆ Կոնգրեսը, երբ աշխարհի առաջ Թուրքիայի նախագահի աթոռին նստած միհոգավորին ասաց. «ուսումնասիրելու ենք քո ունեցվածքը», Էրդողանը «ձեռնոց նետելու» փոխարեն լռեց»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Նա հիշեցրել է նաև 2005թ. CHP-ի նախագահ Դենիզ Բայքալի օրինակը, որը դիմելով Շվեյցարիայի պատկան մարմիններին, ապացուցել էր, որ արտերկրում ակտիվներ չունի:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, այս և այլ հայտարարությունների պատճառով թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին վերջին տարիների ընթացքում արդեն պարտավորեցրել են հազարավոր դոլարների հասնող փոխհատուցում վճարել Էրդողանին՝ հիմնականում «Թուրքիայի նախագահին վիրավորելու» հիմքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |