• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:26, 20 Օգոստոս 2020

«Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել

«Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա «Google»-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Պաշտոնապես ընկերությունը Թուրքիայում գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի «Tekmen Tower»  բիզնես–կենտրոնում գտնվող մի գրասենյակից։

Ներկայումս «Google»-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել այդ երկրում «Google»-ի գործունեությունը և կգործի «Google»-ի  դուստր ընկերությունները միավորող «Alphabet» մայր ընկերության կազմում։

Թուրքիայում ենթադրվում է, որ «Google»-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է վերջերս ընդունված և սոցիալական ցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեությունը վերահսկող օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչութոյւնը ունենալ։

Մյուս կողմից՝ «Google»-ի կողմից հրապարաված հայտարարության մեջ նշվում է, որ 2021թ․-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերահիշյալ օրենքի հետ։

Աղբյուր`    haberturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}