Տնտեսական13:51, 24 Օգոստոս 2020
Թուրքական լիրան կրկին արժեզրկման ռեկորդ է սահմանել

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է մեկը մյուսի ետևից արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի նկատմամբ։
Օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։ Այդ ընթացքում ամերիկյան արժույթը վերջին պատմական ռեկորդից (1դոլար/7.34լիրա) նահանջել էր մինչև 1 դոլարի/7.22 լիրա փոխարժեքին։
Սակայն Սև ծովում 320մլրդ խմ բնական գազի պաշարներ հայտնաբերելու մասին Էրդողանի հայտարարությունից շատ չանցած կրկին լիրան սկսեց զիջել դիրքերը՝ վերադառնալով արժեզրկման վերջին պատմական ռեկորդի մակարդակին։
Աշխատանքային շաբաթը ամերիկյան արժույթի նկատմամբ 7.31 միավորով փակած թուրքական արժույթը նոր աշխատանքային շաբաթը (օգոստոսի 24) սկսել է 1 դոլարի նկատմամբ 7.33 փոխարժեքով։
Նշենք նաև, որ այս պահին գործարքները կատարվում են 1 դոլար/ 7.35 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |