Տնտեսական17:55, 01 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում 1 տարում սննդամթերքի գնաճը կազմել է 26%
Թուրքիայում վերջին մեկ տարվա ընթացքում մթերքների գներն ավելացել են 26%-ով: Այս մասին հայտնի է դարձել «Թուրքիայի Հանրային ձեռնարկությունների միավորված կոնֆեդերացիայի» կատարած ուսումնասիրությունից:
Կոնֆեդերացիան ուսումնասիրությունը կատարել է հիմք վերցնելով 77 անուն բազային ապրանքատեսանկների գների աճման կամ նվազման դինամիկան:
Նշվում է, որ օգոստոս ամսին հուլիսի համեմատությամբ սննդամթերքի ծախսերն ավելացել են միջինում 0.5%-ով, իսկ հունվար-օգոստոս ժամանակահատվածում գնաճը կազմել է 15.2%:
Թուրքիայի բնակչության 20%-անոց ամենաաղքատ հատվածը սննդամթերքի համար ծախսում է ընտանեկան բյուջեի 30.7%-ը, այն դեպքում, երբ այդ թիվը նախորդ տարի կազմել է 28.7%:
Երկրի բնակչության ամենաապահովված 20%-ը նախորդ տարվա 15.5%-ի փոխարեն այս տարի սննդամթերքի համար ծախսում է ընտանեկան բյուջեի 15.3%-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |