Քաղաքական13:05, 03 Սեպտեմբեր 2020
Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. «Մահապատիժը պետք է վերականգնվի»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին:
Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2004 թվականից օրենքով արգելված, իսկ դրանից մի քանի տարի առաջ արդեն իսկ չկիրառվող մահապատժի վերականգնման մասին խոսակցությունները ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Այն ժամանակ առաջարկվում էր վերականգնել մահապատիժը երկրում նոր ռազմական հեղաշրջումներ կամ դրա փորձերը կանխարգելելու նպատակով: Նախագահ Էրդողանն էլ իր ելույթներում բազմիցս նշել է, որ մահապատիժը կարող են վերականգնել, եթե դա ցանկանա ժողովուրդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |