Քաղաքական17:33, 08 Սեպտեմբեր 2020
Ընդդիմադիր կուսակցապետը չի հավատում Թուրքիայում հրապարակվող կորոնավիճակագրությանը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ժողովի ընթացքում խոսել է Թուրքիայի կորոնավիրուսային իրավիճակից թվի վերաբերյալ հայտարարությամբ։
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ ինքն անձամբ չի հավատում առողջապահության նախարարության հրապարակած թվերին և իրականում կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում շատ ավելի մեծ է։
Քըլըչդարօղլուն հայտնել է, որ հիվանդանոցներում արդեն տեղ չկա, բուժաշխատողները հոգնածությունից հյուծվել են։
Ըստ նրա՝ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և առողջապահության նախարարությունը այլևս վստահություն չի ներշնչում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |