Քաղաքական15:09, 22 Սեպտեմբեր 2020
Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր
Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան ԱՄՆ-ին առաջարկել է Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիքի շրջանում տեղակայված ռազմաբազան տեղափոխել ԱՄԷ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թագաժառանգն այդ քայլին է դիմել Թուրքիայի հետ ունեցած հակասությունների, հատկապես Լիբիայի ճգնաժամում ունեցած հակառակ դիրքավորման պատճառով:
Հաղորդվում է, որ առաջարկությունն արդեն ուղարկվել է Պենտագոն:
Նշենք, որ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8կմ հեռավորության վրա: Այն հանդիսանում է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |