Քաղաքական10:12, 23 Սեպտեմբեր 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին սրվել են նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է սադրիչ հայտարարություններ անել և մեղադրանքներ հնչեցնել ֆրանսիական կողմին:
Թեմայի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Արևելյան Միջերկրականի հարցը և տարածաշրջանային վերջին զարգացումները:
Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականի լարվածության պատճառն այն է, որ իբր անտեսվում են տարածաշրջանում Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի «օրինական իրավունքները»:
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չի դրել և թույլ չի տա նաև, որ «իր իրավունքները ոտնահարվեն»:
Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում հնչեցրած նմանօրինակ հայտարարությունները, ասել է. «Խնդիրների կարգավորման հարցում մենք կողմ ենք երկխոսությանն ու փոխգործակցությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |