Տնտեսական11:20, 24 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում ԱՄՆ դեսպան․ «Ամերիկյան ընկերությունները կարող են դադարեցնել դեղերի վաճառքը Թուրքիային»

Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։
Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ընկերություններն այս պայմաններում հնարավոր է չցանկանան շարունակել համագործակցությունը, ինչն էլ, բնականաբար, չի լինի Թուրքիայի օգտին։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 21 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |