Տնտեսական12:42, 24 Սեպտեմբեր 2020
Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում

Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում։
Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը համապատասխան արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հատկանշական է, որ այս ձևաչափում բացառվել է Արևելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը: Վերջին հանգամանքը խիստ բացասաբար է ներկայացվել թուրքական մամուլում՝ բնութագրվելով որպես հակաթուրքական քայլ: Մամուլը սա կապել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումների հետ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան էլ, որը Միջերկրականում Անկարայի գործողությունների խիստ քննադատողի դիրքերից է հանդես գալիս, դիմել է ֆորումի մասնակցի կարգավիճակ ստանալու համար: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ դիտորդի կարգավիճակ ունեն:
Ֆորումի նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |