Քաղաքական12:07, 25 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայում իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին:
Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։
Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։
Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |