Քաղաքական12:29, 27 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը խոսել է հայ-ադրբեջանական ռազմագործողություններից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։ Նա կրկնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ ավելի վաղ արված գրառման բովանդակությունը։
Չելիքը շեշտել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին, իսկ Հայաստանին մեղադրել «կրակի հետ խաղալու և տարածաշրջանի խաղաղությանը սպառնալու մեջ»։
Չելիքը միջազգային հանրությանը կոչ է արել հանդես գալ Հայաստանին ուղղված դատապարտող հայտարարություններով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |