Քաղաքական21:18, 28 Սեպտեմբեր 2020
Թուրքիայի խորհրդարանը Հայաստանին դատապարտող հայտարարություն է ընդունել
Թուրքիայի խորհրդարանական ուժերը Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել։
Դրա տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցությունների խմբակցության ղեկավարները։
Հայտարարության տեքստում մանսավորապես ասվում է.
«Թուրքիան կշարունակի սատար կանգնել Ադրբեջանին։ Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի իրականացրած հարձակումը և միջազգային հանրությանը կոչ ենք անում սատարել Ադրբեջանին»։
Թուրքիայի օրենսդիր մարմինը Հայաստանին քննադատում է նույն այն կեղծ թեզերով, որոնք բնորոշ են ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությանը։
Թուրքիայի խորհրդարանը հայկական կողմին մեղադրում է միջազգային իրավունքի խախտմամբ ծանր զրահատեխնիկա օգտագործելու, խաղաղ բնակավայրերի վրա կրակ բացելու և տարածաշրջանի խաղաղությանը և կայունության խանգարելու մեջ։
Հայաստանին թիրախավորող հայտարարությունն ավարտվում է Ադրբեջանի կրած կորուստների ցավակցությունով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ թվիթերյան գրառմամբ իր անունից և ազգի անունից շնորհակալություն է հայտնել հիշյալ 4 կուսակցություններին այդպիսի հայտարարությամբ հանդես գալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |