• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:49, 29 Սեպտեմբեր 2020

Չավուշօղլու. «Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի»

Չավուշօղլու. «Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Անկարայում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն: Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել՝ նշելով, որ անընդհատ կապի մեջ են ադրբեջանցի գործընկերոջ հետ և միասին հետևում են զարգացումներին:

«Մեկ լուծում կա՝ Հայաստանը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից պետք է դուրս գա: Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի»։

Չավուշօղլուի հայտարարության մեջ կա դժգոհություն առ այն, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումները կան և չնայած այդ ամենին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման հարցում որևէ քայլ իբր չեն արել:

«Արդեն ուզում ենք այս հարցը հստակ կերպով լուծել: Թուրքիան, հատկապես մեր  իշխանության գալուց հետո շատ ջանք է գործադրել խնդիրը խաղաղ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, բայց դա էլ առանձնապես օգուտ չի տվել:

Այս հարցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ամբողջ աշխարհի համար եմ ասում՝ չպետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Հայաստանին անվանելով «օկուպանտ»։ 

Նա նաև նշել է, որ նպատակադրված են ղարաբաղյան խնդիրը վերջնականապես լուծել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի, իսկ «1 միլիոն ադրբեջանցի եղբայրներն էլ, որոնք ստիպված են եղել գաղթել, կարողանան վերադառնալ իրենց տները»։

Հիշեցնելով մեկ ազգ երկու պետություն լինելու իրենց գաղափարի մասին՝ Թուրքիայի արտգործանախարարը նշել է. «Հողի վրա և սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք։ Անում ենք այն, ինչը բխում է «1 ազգ, 2 պետություն»-ից»։

Չավուշօղլուն նաև նշել է, որ այն երկրներում, որտեղ չկա Ադրբեջանի դեսպանատուն, իրենք այնպես են աշխատում կարծես նաև Ադրբեջանի դեսպանությունը լինեն, Ադրբեջանի ներկայացուցչություններն էլ աշխատում են որպես Թուրքիայի ներկայացուցչություններ: Նա շեշտել է, որ հարկ եղած ժամանակ գործում են որպես 1 պետություն ու այդպես էլ շարունակելու են։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}