Ռազմական15:24, 08 Հոկտեմբեր 2020
Թուրքական ԶԼՄ-ներ․ Ղարաբաղի հարցում Հունաստանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի

Թուրքական մամուլում լայնորեն տարածվել են Հունաստանի՝ Բաքվից իր դեսպանին հետ կանչելու վերաբերյալ լուրերը։ Թուրքական լրատվամիջոցները Հունաստանի այդ քայլը ընկալել ու վերնագրել են որպես Արցախի հարցում Հունաստանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։
Նշենք, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակ անհիմն և վիրավորական պնդումների համար։
Ադրբեջանը պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ-զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և, որ, ենթադրաբար, Հունաստանը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում:
Ի դժգոհություն Ադրբեջանի պնդումների՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաս Պիպերիգոսը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Աթենք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |