Ռազմական20:29, 22 Հոկտեմբեր 2020
Թուրքիայում անցկացվել են կրակային վարժանքներ, որոնք նվիրվել են «ադրբեջանցի եղբայներին»

Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ, որոնց ներկա են գտնվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, հրամկազմ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Վարժանքները, որոնց մասնակցել են տարբեր զորատեսակներից ընդհանուր առմամբ 1096 հոգանոց զինանձնակազմ, նպատակ են ունեցել զարգացնել զորքերի կրակային աջակցության համակարգումը: Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվել է ընդհանուր առմամբ 37 զինատեսակ, որոնցից 4֊ը նոր–նոր են համալրել Թուրքիայի բանակի սպառազինությունը:
Նշվում է, որ կրակային վարժանքների ժամանակ կիրառվել են թուրքական արտադրության այնպիսի զենքեր, ինչպիսիք են MPT-76 ինքնաձիգները, OMTAS» միջին հեռահարության հակատանկային համակարգերը, «Kargu» կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքերը, «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, AK40-GL ականանետերը, Fırtına հրետանային ինքնագնաց (հաուբից) և այլն:
Ուշագրավ է, որ վարժանքների մեկնարկից առաջ հայտարարվել է, որ դրանք նվիրվում են Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս «հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու արյունը չխնայած զոհերին ու մարտիկներին»։ Եղբայրական խոսքերով գովերգվել են Արցախի վրա հարձակված ադրբեջանցիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |