Ռազմական18:34, 30 Հոկտեմբեր 2020
Թուրքիայում նախատեսում են Bayraktar ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել

Թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ արտադրող Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ ընկերության արտադրելիք նոր՝ Bayraktar TB3 մոդելի ԱԹՍ-ների վրա տեղադրվելու են թուրքական արտադրության շարժիչներ:
Բայրաքթարը սոցցանցում տեղադրել է է Թուրքիայի շարժիչաշինական ընկերության (TEI) կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչի լուսանկարն ու գրել, որ այն հաջողությամբ թեստավորվել է մոտ 1 ամիս առաջ՝ ցուցադրելով լավ արդյունքների իր դասի շարժիչների շարքում:
Սելջուք Բայրաքթարը (Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի փեսան է-խմբ.) հայտարարել է նաև, որ այդ շարժիչը տեղադրվելու է նաև իրենց ընկերության կողմից նախագծված ու թեստավորման փուլում գտնվող AKINCI ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ների վրա:
Նշենք, որ ներկայում արտադրվող Bayraktar TB2-ի վրա տեղադրվում է կանադական Bombardier կոնցեռնի դուստր ձեռնարկություն հանդիսացող ավստրիական Rotax ընկերության արտադրած «Rotax 912» շարժիչները:
Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Արցախի դեմ այդ ԱԹՍ-ների լայնորեն կիրառումից հետո հայկական կողմի բողոքների, հատկապես տարբեր երկրներում հայ համայնքի անցկացրած բողոքի ակցիաների ֆոնին TB2-ի համար բաղադրամասեր մատակարարող մի շարք արտասահմանյան ընկերություններ հայտարարել էին մատակարարումները դադարեցնելու մասին: Այդ ընկերությունների թվում էր նաև դրանց շարժիչները մատակարարող Bombardier ընկերությունը:
Աղբյուր` Sabah
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |