Տնտեսական22:22, 04 Նոյեմբեր 2020
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետազոտությունների վերսկսման մասին

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին։ Աշխատանքները կընթանան մինչև փետրվարի 16-ը։
Ավելի վաղ թուրքական Oruç Reis նավը սկսել էր սեյսմիկ հետազոտություններ Արևելյան Միջերկրականում, որը Հունաստանը համարում է իր տնտեսական բացառիկ գոտին։ Սա լարվածություն էր առաջացրել Անկարայի ու Աթենքի հարաբերություններում։
Նշենք, որ Աթենքի և Անկարայի հարաբերություններում նոր լարում է առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիան երկրաբանահետախուզական հորատող նավեր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան շրջան` հունական կղզիների ափամերձ հատված։
Նշյալ միջադեպի հետևանքով Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր օդային ու ծովային սահմանը խախտելու մեջ ու պահանջեց դուրս բերել իր տարածքից թուրքական նավերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |