• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:59, 24 Նոյեմբեր 2020

ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Վերջին շրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է սրվել նոյեմբերի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով:

Թուրքիայում Եվրամիության և Իտալիայի դեսպաններին ու Գերմանայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել «Իրինի» առաքելության և թուրքական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ առաքելությունը թուրքական «Roseline-A» նավում ստուգումներ անցկանցնելու համար հստակ թույլտվություն չի ստացել Թուրքիայից:

Դեսպաններին և հավատարմատարին ուղղված բողոքի նոտայում Անկարան պնդել է, որ տեղի ունեցած միջադեպը հակասում է միջազգային իրավունքին:

Հիշեցնենք, որ դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունը նոյեմբերի 22-ին գերմանական «Համբուրգ» ֆրեգատին ցուցումներ էր տվել կանգնեցնել թուրքական «Roseline-A» բեռնատար նավը, նշելով, որ այն անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա:

Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել էր ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել  և թույլ չէր տվել ստուգել այն: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված էին եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Roseline-A»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:

 

Աղբյուր`    tr.sputniknews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}