Քաղաքական13:18, 07 Դեկտեմբեր 2020
Թուրքիան երկխոսության կոչ է անում Հունաստանին
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ռազմական ներկայության աճի վերաբերյալ հունական մամուլում տեղ գտած հայտարարություններին:
Աքսոյը նշել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարցերը կարող է լուծել ոչ թե ուրիշներից օգնություն սպասելով, այլ միայն Թուրքիայի հետ բանակցային սեղան նստելով, համագործակցելով և երկխոսելով:
Նա հերքել է հունական մամուլի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմական ակտիվության մասին տեղեկությունները` պնդելով հակառակը, որ Հունաստանն է տարածաշրջանում շարունակում լարվածությունը սրող և սադրիչ ռազմական գործունեությունը:
Խոսնակը որպես փաստարկ ներկայացրել է հունական կողմի՝ հոկտեմբերի 20-ից սկսած հրապարակած Navtex-ի (նավիգացիոն տելեքս) 11 ծանուցագրերը և 12 NOTAM-ը (Notice to Airme – AIP ավիանավիգացիոն տեղեկատվության հավաքածուի փոփոխության մասին ծանուցում):
Հիշեցնենք, որ Navtex-ը միջազգային զգուշացում է որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |