Քաղաքական11:09, 08 Դեկտեմբեր 2020
Միցոտակիս․ «Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին։
Միցոտակիսն անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնություններին, ասել է.
«Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։
«Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք, » հարցին ի պատասխան Հունաստանը ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է և որ իրենց դաշնակիցները շատ են։
Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։
Նա անհրաժեշտություն է համարում Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |