• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:35, 15 Դեկտեմբեր 2020

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ․ Անկարան զգուշացրել է պատասխան քայլեր ձեռնարկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ․ Անկարան զգուշացրել է պատասխան քայլեր ձեռնարկել

Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։

ԱՄՆ-ի հիշյալ որոշումը կոշտ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ դատապարտում են այդ որոշումը։

«Այս որոշման դեմ, որն անխուսափելիորեն բացասաբար ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու և պատասխանելու է ըստ նպատակահարմարության և ժամանակացույցի։ Թուրքիան իր ազգային անվտանգությունն ապահովելու համար նաև զերծ չի մնա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց»,-նշված է հայտարարությունում։ 

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել այդ «ծանր սխալից»։

Հիշյալ որոշումը դատապարտել է նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նշելով, որ «որևէ երկրի»՝ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշումը չի կարող ազդել Թուրքիայի վրա։

Հատկանշական է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևի խոսքով՝ այդ որոշումը «անարդարացիության և անօրինականության ցուցիչ է»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել էր․ «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց և փորձարկեց S-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որևէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։

Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

Աղբյուր`    sabah.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}