Քաղաքական12:13, 17 Դեկտեմբեր 2020
Չավուշօղլու. «ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշումը ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական 24TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին:
Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը միակողմանի է և հավելել, որ այն Թուրքիայի կամ այլ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգություն է:
«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց կիրառելու որոշումը թե՛ իրավականորեն, և թե՛ քաղաքականապես սխալ քայլ է»,-ասել է նա:
Նա թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար պայման է առաջադրել. «Եթե ԱՄՆ-ն արդարացնի Թուրքիայի սպասելիքները, ապա հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |