Ռազմական15:23, 18 Դեկտեմբեր 2020
Թուրքիայի սպառնալիքի ֆոնին Հունաստանը 2 մլրդ եվրոյի ֆրանսիական 18 Rafale կործանիչ կգնի

Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պեցասը հայտարարել է, որ Հունաստանը ձեռք կբերի ֆրանսիական արտադրության Rafale կործանիչներ և այլ սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ 2 միլիարդ եվրո արժողությամբ, հայտնում է greekkcitytimes.com լրատվական կայքը:
Թվով 18 ինքնաթիռների առաքումը կսկսվի 2021 թվականի կեսերին և կավարտվի երկու տարվա ընթացքում: Այս հայտարարությունը ցույց է տալիս երկու երկրների միջև համագործակցության ամրությունը, որը Հունաստանի ռազմաօդային ուժերն ավելի քան 45 տարի կապում է ֆրանսիական ռազմական արդյունաբերության հետ: Դա նաև ապացույցն է Հունաստանի և Ֆրանսիայի կայուն ռազմավարական հարաբերությունների:
Ռազմաօդային ուժերի առաջին 4 օդաչուները հաջորդ տարվա սկսզբին վերապատրաստման նպատակով Ֆրանսիա են մեկնելու:
«Այս գործողությունը կփոխի ուժերի հավասարակշռությունը օդում» - ասել է Պեցասը:
Օդուժի արդիականացման շրջանակներում Հունաստանը ձեռք է բերելու նաև Meteor ուղղորդող հրթիռներ, որոնք կիրառվում են Rafale ինքնաթիռների հետ համատեղ:
Անդրադառնալով Հունաստանի սպառազինման ծրագրի վերսկսմանը՝ Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպոուլոսը ասել է, որ այս ծրագրով զինված ուժերը նոր դարաշրջան են թևակոխել: Նախարարը հավելել է, որ Թուրքիային սպառնալիք է Հունաստանի ինքնիշխանությանը և ապակայունացնում է տարածաշրջանը, որի հետևանքով Հունաստանը վերազինվում է ՝ ձեռք բերելով 2 միլիարդ եվրոյի համարժեք զինամթերք:
Աղբյուր` Tert.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |