Քաղաքական14:46, 21 Դեկտեմբեր 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը «ընկերական խորհուրդ» է տվել հույն գործընկերոջը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գրառմանը։
Չավուշօղլուն մասնավորապես գրել է․
«Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ կերպով, անկեղծորեն և լրջորեն խոսելով, արդարացիորեն կքննարկենք մեր տարաձայնությունները»։
Հիշեցենք, որ Դենդիասը գրառման մեջ նշել էր, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս ԵՄ օրակարգ էին բերել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու հարցը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին Հունաստանի ԱԳ նախարարը գրել էր․ «ՆԱՏՕ-ի ամբողջականությունը սաբոտաժի ենթարկելու հիմնավորմամբ է ԱՄՆ-ը պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |