• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:20, 23 Դեկտեմբեր 2020

Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման

Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման

Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման: 

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Դատախազությունը  Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք էր առաջադրել: Դատարանի որոշմամբ՝ «քաղաքական և զինվորական լրտեսություն» անելու մեղադրանքով նա դատապարտվել է 18 տարի 9 ամիս և «զինված ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով՝  7 տարի 21 ամիս ազատազրկման:  

Հիշեցնենք, որ թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էր Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ  նրան տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ նրան կալանավորելու մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող  գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։ Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի, 10 ամսվա ազատազրկման։ Սակայն  3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը , չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։  

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել  «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշումը կայացվելը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Աղբյուր`    hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}