Քաղաքական14:03, 08 Հունվար 2021
Չավուշօղլու. «Կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին:
Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից` ավելացնելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։
«Այս պայամանգրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը,- ասել է Չավուշօղլուն ու ավելացրել,- Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |