Ռազմական12:06, 20 Հունվար 2021
Ջո Բայդենի վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական S-400-ների գործարքը

Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերն անընդունելի են ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը։
Վերջինիս խոսքերով անհրաժեշտ է պարզել, թե ինչ ազդեցություն ունեցան այդ զինատեսակը Ռուսաստանից ձեռքբերելու պատճառով Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները Թուրքիայի դեմ։
«Պետք է նախ հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցան գոյություն ունեցող պատժամիջոցները և պարզել, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինքենը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախ դարձան Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |