Ռազմական14:26, 20 Հունվար 2021
Թուրքիայում մոտ 15%-ով նվազել է ռազմարդյունաբերական արտահանումը

Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանումը 2020թ․նախորդ տարվա համեմատ 14․8 տոկոս անկում է գրացել։ Ընդհանուր առմամբ 2020-ին արտահանման ծավալը կազմել է 2․3 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտահանողների խորհուրդը։
Արտահանման նվազման հիմնական պատճառը, ըստ խորհրդի, կորոնավիրուսն է։
Արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (784.2 մլն), իսկ երկրորդ տեղը՝ Ադրբեջանը (260.8 մլն դոլար)։ 2019թ․ համեմատ 2020թ․ Ադրբեջան կատարված արտահահանման ծավալները աճել են 194 տոկոսով։
2019-ի համեմատ 2020-ին 51 տոկոսով աճել են Թուրքիայից ԱՄԷ արտահանման ծավալները։ Թուրքիան դեպի ԱՄԷ 202․2 մլն դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում է իրականացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |