Քաղաքական13:22, 27 Հունվար 2021
Հունաստանի կողմից նոր կործանիչների գնումն անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած պայմանագիրը:
Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը «Աթենքի կողմից հրահրող քայլ» է որակել: Պետք է նշել, սակայն, որ Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կործանիչների գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էր դեռևս ամիսներ առաջ: Թուրքական մամուլում հրպարակված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան մտադիր է նաև ռազմածովային ոլորտի սպառազինություն վաճառել:
Նշենք նաև, որ թուրքական կողմը, որը առանձնապես չի թաքցնում իր հավակնությունները էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի որոշ հատվածների, երկկողմ հարաբերությունների լարվածության մեջ մեղադրում է «մաքսիմալիստական ձգտումներ ունեցող» Հունաստանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |