• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:02, 04 Փետրվար 2021

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ուսանողներին

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ուսանողներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը  (OHCHR) Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Բողազիչի համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ուսանողներին ու ցուցարարներին:

Այս մասին OHCHR-ը գրառում է արել Twitter-ում:

Գրասենյակը դատապարտել է Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ուսանողների և ցուցարարների վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, դրանք որակելով՝ հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանություններ:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել խաղաղ ցույցերին մասնակցելու համար ձերբակալված ուսանողներին և ցուցարարներին, և ոստիկանությանը հորդորում ենք դադարեցնել ավելորդ ուժի գործադրումը: Մենք դատապարտում ենք պաշտոնատար անձանց կողմից հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանությունները, որոնք ատելություն և խտրականություն են հրահրում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ»,-նշվում է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։ 

Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։

Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։

Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկի մեջ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}