Տնտեսական17:52, 09 Փետրվար 2021
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով իրականացվել է Թուրքիայից Ռուսաստան 1-ին արտահանումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։
Բեռնափոխադրող գնացքն արդեն հասել է մերձմոսկովյան Կալուգա մարզի տարածք։ Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։
Բեռնափոխադրող գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» ապրանքանիշի 4000 միավոր կենցաղային տեխնիկա։
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի դեսպան Սամսարը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը տնտեսական փոխհարաբերություններն են։
Նա հավելել է, որ այս գնացքը բացի արտահանման միջոց լինելուց՝ երկու երկրների և ժողովուրդների համար բարեկամության յուրատեսակ կամուրջ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |