Քաղաքական13:59, 10 Փետրվար 2021
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Օմանում է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Օման կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Սայիդ Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդի հետ:
Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի:
Չավուշօղլուն օմանական կողմին փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ ուղղված Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին:
Նա նաև նշել է, որ համաձայնության են եկել թուրք-օմանական քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շուրջ:
Չավուշօղլուն գոհունակություն է հայտնել, որ Օմանն ու Թուրքիան նույն մոտեցումներն ունեն Պաղեստինի, Սիրիայի և Լիբիայի հարցերում։
Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով նաև Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին զարգացումներին, հայտնել է, որ Թուրքիան աջակցում է Ծոցի երկրների միությանը, բարեկեցությանը ու անվտանգությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |