• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:34, 15 Փետրվար 2021

Թուրքիայում շարունակվում է քրդամետ կուսակցության մարգինալացումը

Թուրքիայում շարունակվում է քրդամետ կուսակցության մարգինալացումը

Թուրքիայում շարունակվում է իշխանության և իշխանամերձ շրջանակների կողմից ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) մարգինալացման, քաղաքական գործընթացներից հետզհետե դուրս մղելու քաղաքականությունը: 

Տարիներ ի վեր իշխող ուժն ու վերջինիս աջակցող քաղաքական այլ ուժեր HDP-ին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, իսկ HDP-ական գործիչներին այդ «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ: 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, Twitter-ում անդրադառնալով այս թեմային, HDP-ի և PKK-ի հարաբերությունների մասին պատմող տեսանյութ է հրապարակել: 

Ալթունը տեսանյութին կից արած գրառման մեջ պնդել է, որ HDP-ն նույն PKK-ն է: Նրա համոզմամբ՝  HDP-ն PKK-ի հրամաններով առաջնորդվող «քաղաքական խամաճիկ է»: 

Այնուհետև նկատի ունենալով HDP-ի հետ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող  «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն (CHP-ԺՀԿ) ու մյուս ընդդիմադիր «İYİ» կուսակցության (Լավ)  «համագործակցությանը»՝ վերջիններիս մեղադրել է Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից իրականացված օպերացիայի ընթացքում «հանցավոր լռության մեջ»: 

Ալթունի դիտարկմամբ՝ այդ ուժերը որպեսզի չվնասեն HDP-ի հետ իրենց դաշինքը այս ընթացքում նույնիսկ չհիշատակեցին PKK-ի անունը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկել էր «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}