• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:49, 15 Փետրվար 2021

Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը

Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը

Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրիի և նրա անդամակցած Նիդերլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հաքերների հարձակմանը։ Արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել։

Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Քեթի Փիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք հաքերները։ ԵԽ պատգամավորը իրեն և իր կուսակցությանը պատկանող կայքերի դեմ իրականացված հարձակումը որակել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»։

Փիրիի համոզմամբ՝ հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ շաբաթ ինքը հանդես է եկել Բողազիչի  համալսարանի ուսանողներին, ինչպես նաև՝ երկար ժամանակ ազատազրկված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDPժ-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դիմիրթաշին և բիզնեսմեն Օսման Քավալային աջակցելու կոչով։ Նա թվիթերյան գրառմամբ պահանջել էր ազատ արձակել վերջիններիս և պնդել, որ շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար։

Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիսվել էր Քեթի Փիրիի գրառմամբ ու գրել․ «Դու ծերանալու ես քո կեղտոտ պահանջների հետ միասին։ Բայց այդ վատ ցանկություններդ Թուրքիայում երբեք չեն իրականանալու»։

Մյուս կողմից, թուրքական «Anka Neferler Tim» հաքերային խումբը սոցցանցերում կատարած գրառմամբ հաստատել է, որ հարձակումն իրենք են կատարել․ «Հոլանդացի քաղաքական գործիչ Քեթի Փիրիի և նրա կուսակցության՝ Աշխատավորական կուսակցության կայքերի հասանելիությունը արգելափակել ենք։ Ճանաչեք Ձեր չափը», - ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԽ հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին հայտնի է Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ իր խիստ քննադատական զեկույցներով, ինչի համար նախկինում էլ ենթարկվել է թուրք հաքերների հարձակումներին։

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}