Տնտեսական12:22, 15 Փետրվար 2021
Թուրքական լիրան վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքն է սահմանել դոլարի նկատմամբ

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։
Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տնտեսության մեջ նոր հեղափոխություն» հայտարարությունից, ինչպես նաև կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու մասին հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը վերջին մեկ շաբաթում բարելավվել են:
2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, այս շաբաթ սահմանվել է վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքը՝ 6.9979:
Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է 2023թ. 1 դոլարի նկատմամբ սահմանվող փոխարժեքը հասցնել 5 լիրայի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |