• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:52, 16 Փետրվար 2021

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանին ահաբեկիչ անվանած հոլանդացի կուսակցապետի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանին ահաբեկիչ անվանած հոլանդացի կուսակցապետի դեմ

Փետրվարի 15-ին Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խիրտ Վիլդերսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը` վերջինիս անվանելով ահաբեկիչ: Վիլդերսը հայտնի է Թուրքիայի և թուրքական իշխանությունների հասցեին սուր քննադատություներով: 

Նա Էրդողանին մեղադրում է իսլամական ծայրահեղական շարժումներն ու ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու և հակաարևմտյան քաղաքականություն վարելու մեջ: 

Նշենք, որ հիշյալ լուսանկարում Էրդողանը պատկերված է իր բնական և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի դեմքով: Ձախ մասում պատկվերված է Թուրքիայի պետական դրոշը, իսկ աջ մասում՝ ԻՊ-ի դրոշը: 

Վիլդերսը այս լուսանկարով աշխարհին փորձում է ևս մեկ անգամ հիշեցնել  ԻՊ-ի և Էրդողանի միջև եղած կապը: 

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտնել է հոլանդացի քաղաքական գործչի դեմ հետաքննություն սկսելու մասին: 

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  հետաքննություն սկսելու պատճառը Վիլդերսի կողմից հրապարակված Էրդողանի լուսանկարն ու նրա հասցեին արված գրառումն է:  

 

Terrorist. pic.twitter.com/ZL8ZD519aW

— Geert Wilders (@geertwilderspvv) February 15, 2021
 
 
Խիրտ Վիլդերսը 2020թ. հոկտեմբերին Էրդողանի ևս մեկ ծաղրանկար էր հրապակել Twitter-ում, որին կից կրկին գրել էր ահաբեկիչ: Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը պահանջել էր քրեական գործ հարուցել Վիլդերսի դեմ: 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}