Քաղաքական11:06, 18 Փետրվար 2021
Բաքվում Չավուշօղլուն հանդիպում կունենա Ալիևի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նշվում է, որ Չավուշօղլուն նախ հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իսկ եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն երկկողմ հանդիպում է ունենալու նաև Վրաստանի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ:
Երկկողմ և եռակողմ ձևաչափերով անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել ռազմավարական գործընկերության մակարդակում համագործակցության զարգացման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |