• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական13:40, 22 Փետրվար 2021

Թուրքիայում քննարկում են Հունաստանի՝ զենք գնելու հերթական պայմանագիրը

Թուրքիայում քննարկում են Հունաստանի՝ զենք գնելու հերթական պայմանագիրը

Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: 

Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայում էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիատ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը:  

Նշվում է, որ ամերիկյան արտադրության 150կմ հեռահարությամբ «Պատրիոտ» համակարգերի գնման համար 2 երկրների  միջև բանակցություններ են եղել դեռևս նախորդ տարի, երբ Ս. Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆերհանը «Բարեկամական ֆորումին» մասնակցելու համար գտնվել է Հունաստանում: Թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքը, որը լուրը հրապարակել է «Հունաստանը խելագարվել է. Սաուդյան Արաբիայից հրթիռներ, ԱՄՆ-ից...» վերնագրով, տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հունաստանի ԱԳ նախարարը պատվիրակությամբ կմեկնի Սաուդիան Արաբիա՝ ստորագրելու համակարգերի գնման պայմանագիրը:

Նշենք, որ ավելի վաղ էլ Աթենքը համաձայնության էր եկել Իսրայելի հետ 1.68 մլրդ դոլարանոց պայմանագրի պայմանների շուրջ, որի համաձայն Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Դրանից առաջ էլ Հունաստանը Ֆրանսիայի հետ էր պայմանագիր կնքել 18 «Rafale» ժամանակակից կործանիչներ գնելու վերաբերյալ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}