Քաղաքական11:53, 23 Փետրվար 2021
Հայ քաղաքագետը հակադարձել է Լավրովին. «Էրդողանը ձգտում է ստեղծել Մեծ Թուրան»

Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, Անկարան պարզապես ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։
Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող, իսկ այժմ անկախություն ձեռք բերած թյուրքալեզու երկրները չեն աջակցի այդ ամենին։
Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Россия 1» հեռուստաընկերության եթերով։
Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Россия 1» հեռուստաընկերության եթերով։
«Լավրովը հիանալի մարդ և դիվանագետ է։ Եթե Լավրովը լիներ Թուրքիայի նախագահ, ես կհավատայի իր բոլոր խոսքերին, բայց ինչքան ես գիտեմ Թուրքիայի նախագահն այլ ազգանուն ունի և նա ասում է բոլորովին այլ բաներ։ Նա ասում է, որ թյուրքական աշխարհը պետք է միավորվի և երբ ինձ ասում են պետք չէ հավատալ իր խոսքերին, ինձ մոտ հարց է առաջանում, նա շատախոս և դատարկաբա՞ն է, թե՞ ոչ։ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ»,- ասել է քաղաքագետը։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |