• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:46, 24 Փետրվար 2021

Թուրքիայի նախագահականը կոշտ է արձագանքել քրդամետ կուսակցության մասին ԵՄ-ի հայտարարությանը

Թուրքիայի նախագահականը կոշտ է արձագանքել քրդամետ կուսակցության մասին ԵՄ-ի հայտարարությանը

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն էր տարածել, մտահոգություն հայտնելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: Ստանոն նաև նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը:

Ստանոյի այս հայտարարությանը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Քալընը Twitter-ում  մասնավորապես գրել է.

«Միգուցե մի անգամ էլ կարող է անհանգստանաք ԵՄ-ի ցանկում ընդգրկված ահաբեկչական կառույցի՝ PKK-ի համար, որը Գարայում (Իրաքի հյուսիսում գտնվող շրջան-խմբ.) դաժանորեն 13 մարդու էր մահապատժի ենթարկել: Թե՞ դա ձեզ PKK-ի լոբբիի հետ փորձանքի մեջ կգցեր»:

Նշենք, որ 
ԺԴԿ-ականների նկատմանբ հետապնումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո:

ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈՒ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}