Տնտեսական12:52, 25 Փետրվար 2021
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ավելի են ամրապնդվում

Անկարայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրային և տնտեսական փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք ամեն տարի շատ ավելի են ամրապնդվում և ծավալները գնալով աելանում են։
Խոսելով Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կարևորության մասին, անդրադառնալով Նախիջևանի տարածքով ցամաքային կապ հաստատելու հեռանկարին՝ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ակտիվ համագործակցել նաև վերականգնվող էներգիայի բնագավառում։
Նա նշել է, որ մինչ այժմ Թուրքիան և Ադրբեջանը էֆեկտիվ համագործակցել են բնական գազի, նավթի և նաթահումքից ստացվող արտադրանքների ոլորտներում։
Հազար Իբրահիմի խոսքերի համաձայն Թուրքիայում Ադրբեջանի իրականացրած ներդրումները առանձնահատուկ են, քանի որ Թուրքիան իրենց համար եղբայրական պետություն է։ Նա նշել է, որ Ադրբեջանը 1995 թվականից սկսած մինչ այսօր Թուրքիայում 18 միլիարդ դոլարի ներդրում է իրականացրել։ Իսկ Թուրքիան Ադրբեջանում 13 միլիարդ դոլարի ներդրում է իրականացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |