Քաղաքական10:13, 26 Փետրվար 2021
Ալթուն. «Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter-ում։
Ալթունը հայտնել է, որ Թուրքիան խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար:
Ալթունը մասնավորապես գրել է. «Ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք այն»։
Ալթունը նաև հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության ինչպես նաև բոլոր այն մարդկանց կողքին է, որոնց ազատ կամարտահայտությունը սպառնալիքի տակ է՝ անկախ այն բանից, թե դա աշխարհի որ մասում է տեղի ունենում։
Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղաշրջման փորձը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |