• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:13, 26 Փետրվար 2021

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը վերաբերող հարցին:

Փետրվարի 25-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման վերաբերյալ Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:

Աքսոյի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու ու դատելու վայր չեն:

«Այս որոշումն ընդունողները փոխարեն պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ., պոպուլիստի պես վազում են քվեի հետևից: Խնդրո առարկա որոշման տակ ստորագրողներին հրավիրում ենք 1948թ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ու ՄԻԵԴ որոշումները ստուգել, պատմական խնդիրը ավելի լավ հասկանալուն միտված ջանքերին աջակցել»,-ասել է նա:

Խոսնակը, այնուհետև անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին, պնդել է, որ  պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել, այդ ջանքերից գլխավորն է:

«Նիդերլանդների կառավարությունից մեր ակնկալիքն է, որ ընդունի օրենքի գերակայությունը պահպանող վերաբերմունք: Իսկ ներկայացուցիչների պալատը ավելի ճիշտ կանի վերջին շրջանում հաճախակի արվող իրականությունից կտրված, Թուրքիայի դեմ ուղղված որոշումների փոխարեն, ձգտի պայքարել գնալով չափերն անցնող այլատյացության, որին ամեն օր բախվում է Նիդերլանդների թուրքական համայնքը, իսլամաֆոբիայի ու այլոց նկատմամբ թշնամանքի և վերջապես խտրական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են կառավարության հրաժարականին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Աղբյուր`    mfa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}