Քաղաքական10:43, 26 Փետրվար 2021
Էրդողանի խոսնակը ևս արձագանքել է ներհայաստանյան իրադարձություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ում։
«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն անմիջապես կկարգավորվի։
Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղաշրջման փորձը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |