Քաղաքական15:11, 02 Մարտ 2021
ԱՄՆ կոնգրեսականները Ջո Բայդենի կառավարությանը կոչ են անում պայքարել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ

ԱՄՆ-ում ավելի քան 180 կոնգրեսական փետրվարի 26-ին նամակ են հղել ԱՄՆ Պետքարտուղար Անտոնի Բլինքենին, որով պահանջել են ուսումնասիրություններ իրականացնել Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ընթացքում տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների վերաբերյալ։
Կոնգրեսականները նշել են, որ, ցավոք, Էրդողանի կառավարման տարիներն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար փորձությունների տարիներ են եղել և են։
Քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունեն, կոնգրեսականները մտահգություն են հայտնել իրենց ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրում գրանցվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերի կապակցությամբ։
Ըստ կոնգրեսականների՝ որպեսզի թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները վերագտնեն նախկին ջերմությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանն ու իր կուսակցությունը պետք է փոխեն իրենց կեցվածքն այդ խնդիրների հանդեպ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |