Տարածաշրջան12:03, 02 Մարտ 2021
Թեհրանը պարզաբանել է Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը Թուրքիայի մասին

Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թուրքիայի վերաբերյալ Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը սխալ է հասկացվել։
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։
«Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները համակարծիք են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունք համարվող ինքնիշխանության պահպանման հարցում։ Երկու երկրները համակարծիք են նաև Իրաքի տարածքային ամբողջականության հարցում», - նշել է խոսակը։
Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:
Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարվել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտվել այն։
Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։
Ճգնաժամն ավելի էր խորացել, երբ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Աղբյուր` Kurdistan24.net
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |