• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 15:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:12, 03 Մարտ 2021

Գերմանիան պատրաստվում է օրենքով պայքարել իսլամիստների անջատողականների դեմ

Գերմանիան պատրաստվում է օրենքով պայքարել իսլամիստների անջատողականների դեմ

Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։

Այդ նպատակով փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահանջներ, որոնց թվում կան երկրում առկա մզկիթների հաշվառումը, արտասահմանյան ֆինանսավորումների վերահսկողությունը, իսլամիստական հոսանքների դեմ պայքարում ավելի շատ հետախուզական ուժերի ներգրավումը և այլն։

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստական խմբերին իրենք հետևում են թե նահանգային հետախուզական ուժերի և թե անվտանգության ուժերի մակարդակով։ Գերմանիայի օրենքները հնարավորություն են տալիս իսլամիստական խմբերի դեմ արդյունավետ պայքար կազմակերպել։ Նախարարությունն ընդգծել է նաև, որ Գերմանիան ուշադիր հետևում է Ֆրանսիայում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին ու համագործակցում է թե Ֆրանսիայի, թե մյուս եվրոպական երկրների հետ։ 

ՆԳՆ հայտարարության մեջ հղում է արվել նաև 2020թ․ նոյեմբերի 13-ին ԵՄ ներքին գործերի նախարարների հրապարակած համատեղ հայտարարությանը։ ՆԳ նախարարներն  այդ հայտարարությամբ կոչ էին արել տարբեր կրոնների ներկայացուցիչներին լինել հանդուրժող և հարգալից միմյանց նկատմամբ՝ հավաստիացնելով, որ ԵՄ-ն երաշխավորում է ընդունող երկրի օրենքների պահպանմամբ խաղաղ կրոնական ազատությունը, սակայն հակառակ մտադրությամբ աչքի ընկնող ծայրահեղականների դեմ կպայքարի իրավական պետության ամենախիստ մեթոդներով։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ և ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ ընդունեց «Անջատողականության դեմ պայքարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին: 

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}