Քաղաքական16:15, 03 Մարտ 2021
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել քրդամետ HDP կուսակցությունը
Թուրքիայի իշխող «Ադարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ջահիթ Օզքանը խորհրդարանում խոսել է ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ նախաձեռնված արշավի մասին։
Արձագանքելով HDP-ական պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու և ԺԴԿ-ն փակելու վերաբերյալ հայտարարություններին՝ Օզքանը նշել է․ «Մենք պետք է չեղարկենք նրանց անձեռնմխելիությունը, որպեսզի հնարավոր լինի նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ ԺԴԿ-ն կփակվի թե քաղաքական և թե իրավական տեսանկյունից։
Այդ կուսակցությանն իրենց քվեն տված մեր 6մլն քաղաքացիները պարզապես խաղաղություն են ցանկացել։ Նրանք իրենց քվեն տվել են՝ հավատալով ժողովրդավարության ու ազատության մասին հայտարարություններին, այլ ոչ թե նրա համար, որ սրանք հիմնվեն ահաբեկչության վրա»,- հայտարարել է իշխանական կուսակցության պատգամավորը։
Օզքանի պնդմամբ՝ Թուրքիայի բնակչությունն այլևս HDP-ի հետ որևէ հույս չի կապում․ «Մեր 83 մլն բնակիչները ցանկանում են, որ HDP-ն թե իրավական, թե քաղաքական առումով փակվի՝ սահմանադրական իրավունքի ուժով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |