Քաղաքական14:04, 03 Մարտ 2021
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
Մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ընդունել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հաղորդակցության, լրատվամիջոցների, մշակույթի, կինեմատոգրաֆի բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:
Ալթունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ադրբեջանի հետ համատեղ իրականացվելու են ֆիլմերի և հեռուստասերիալների նախագծեր, որոնք պիտի անդրադառնան արցախյան պատերազմին, իսլամի կովկասյան բանակին, Խոջալուի դեպքերին և պատմական մի շարք այլ իրադաձրությունների։
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Քերիմովը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը զգացել է ոչ միայն արցախյան պատերազմի, այլև ողջ պատմության ընթացքում: Ըստ նրա՝ համատեղ արտադրվելիք վավերագրական և խաղարկային ֆիլմերը լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի «բարեկամության ու եղբայրության խորհրդանիշները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |